Ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ․ ԿԳՄՍ նախարար
copy image url

Ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ․ ԿԳՄՍ նախարար

Ներքին 7 ամիս առաջ - 16:09 13-09-2024
Կուզեի, որ օրվա լայքերի հետևից չգնանք: Ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ։ Իսկ այսօրվա խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ։ Ի պատասխան լրագրողի՝ դասագրքից բերված օրինակի, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ընդգծելով, թե մանկավարժն է որոշում՝ ինչ ծրագրով պետք է անցնեն երեխաները:

«Մանկավարժը պետք է գնահատի ու ասի՝ այդ ծրագիրը հնարավորություն տալի՞ս է, որ երեխան շրջանակից դուրս մտածի։ Եթե տալիս է, ապա խնդիրը լուծվել է։ Այսօրվա մեր խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ մոտեցումներ, ստեղծագործական լուծումներ։

Չի կարելի դպրոցների դռները փակել ու մտածել, որ դպրոցներից դուրս քաղաքացին կգնա և կկարողանա այդ խնդիրներին ճիշտ արձագանքել։ Ես կուզեի, որ մենք օրվա լաքերի հետևից չգնանք։ Այն, ինչ անում ենք, չի օգնում կրթության որակի բարելավմանը։ Այն, ինչ դուք այստեղ ներկայացնում եք, բերում է օրվա լայքերին, այլ ոչ թե կրթական խոսակցության»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: