Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է 233-ի
copy image url

Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է 233-ի

Արտաքին 7 ամիս առաջ - 12:00 13-09-2024
Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 233-ի այն բանից հետո, երբ սողանքներից և հեղեղումներից տուժած շրջաններից դուրս են բերել ավելի շատ զոհերի մարմիններ։ Այս մասին հաղորդում է ABC News պարբերականը։

Ավելի քան 800 մարդ վիրավոր է, շուրջ 100 մարդ դեռ անհետ կորած է։ Մայրաքաղաք Հանոյի որոշ շրջաններ դեռ հեղեղված են՝ չնայած ափերից դուրս եկած Ռեդ գետի ջրերը որոշ չափով հետ են քաշվել։ «Յագի» թայֆունը Վիետնամ է հասել սեպտեմբերի 7-ին։

Մինչ այդ թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։

Ամենից շատ դիտված