ՌԴ կառավարությունը հայտարարել է Վիետնամում ատոմակայան կառուցելու պատրաստակամության մասին
copy image url

ՌԴ կառավարությունը հայտարարել է Վիետնամում ատոմակայան կառուցելու պատրաստակամության մասին

Արտաքին 2 տարի առաջ - 14:16 07-04-2023
Ռուսաստանը պատրաստ է օգնել Վիետնամին ինչպես մեծ, այնպես էլ փոքր հզորությամբ ատոմակայանների կառուցման հարցում՝ վիետնամական կողմի համապատասխան խնդրանքով: Հանոյում նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն Վիետնամի ատոմային ճյուղի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է այն կարևոր դերը, որը միջուկային էներգետիկան կարող է ունենալ Վիետնամի էներգետիկ ինքնիշխանության ապահովման գործում։
«Նման որոշման ընդունումը թույլ կտա Վիետնամին ընդհուպ մոտենալ կլիմայական չեզոքության նպատակին», - մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը։

Ամենից շատ դիտված