Նենց փոշի եղավ, որ հնարավոր չէր շենքի մուտքից դուրս գալ․ Պարույր Սևակի շենքը քանդեցին

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:30 11-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքը տրակտորներով քանդեցին։

Oragir.News-ը այցելեց դեպքի վայր, զրուցեց բնակիչների հետ, որոնցից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քանդման հետևանքով շենքը ցնցում չի ստացել, միայն փոշին է բարձրացել։

«Մեքենաներ էին կանգնած այդ ժամանակ, ու փոշին նենց եկավ, որ հնարավոր չէի մուտքից դուրս գալ։ Ժողովուրդը չէր ուզում պայթեցնել, քանի որ ցնցումներիի վտանգ կար։ Այսպես շենքը ցնցում չի ստացել։ 15 րոպե է տևել»,-ասաց բնակիչը։

Նա լիահույս է, որ մյուս անգամ պատրաստված կլինեն քանդմանը։

Բնակիչը հայտնեց, որ մյուս մասնաշենքի քանդման աշխատանքները կսկսեն միայն այն դեպքում, երբ կմաքրվի այսօրվա քանդման հետևանքով առաջացած շենքի կտորները և փոշին։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի՝ պայթեցման եղանակով քանդման աշխատանքներ էին իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։