Կոտայքի մարզում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Ford Transit-ը․ կա 7  վիրավոր․ shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Ford Transit-ը․ կա 7 վիրավոր․ shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 16:53 11-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Նոր գեղի - Արզնի գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» և «Աբովյան» բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։