Վերաքննիչ դատարանը բեկանեց Ավետիք Չալաբյանի գործով Առաջին ատյանի ապօրինի դատավճիռը
copy image url

Վերաքննիչ դատարանը բեկանեց Ավետիք Չալաբյանի գործով Առաջին ատյանի ապօրինի դատավճիռը

Ներքին 7 ամիս առաջ - 16:27 11-09-2024
Ավետիք Չալաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց իմ տխրահռչակ գործով Առաջին ատյանի դատարանի ակնհայտ ապօրինի դատավճիռը, և գործը ուղարկեց դատարանի այլ կազմով լրացուցիչ քննության:

Սա համատարած ապօրինության և բռնաճնշումների մթնոլորտում կարևորագույն քայլ էր արդարությունը վերականգնելու ուղղությամբ, և հստակ ապացույց՝ որ գրագետ պայքարը ի վերջո արդյունք է տալիս:

Մանրամասները հաջորդիվ ամբողջական որոշումը ստանալուց հետո, մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում մեր գերպրոֆեսիոնալ պաշտպանական թիմին փայլուն աշխատանքի համար, մեր բոլոր աջակիցներին վստահության և հետևողական աջակցության, ինչպես նաև դատարանին՝ սկզբունքային դիրքորոշման համար»: