Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև համագործակցության նոր հնարավորությունները
copy image url

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև համագործակցության նոր հնարավորությունները

Ներքին 7 ամիս առաջ - 12:39 11-09-2024
Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։

Կողմերը քննարկել են արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության նոր հնարավորություններն ու ձևաչափերը: