Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Ford-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, հոսպիտալացվել են. shamshyan.com
copy image url

Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Ford-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, հոսպիտալացվել են. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 12:04 07-09-2024
Սեպտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Լևոն Մուրադյանի վարած «Mercedes» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 54-ամյա Ռաֆաել Բաղդասարովի վարած վրացական համարանիշներով «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Մուրադյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 33-ամյա Արմինե Գ.-ն, 13-ամյա Մուրադ Մ.-ն և 11-ամյա Սրբուհի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված