Լրիվ գործերն արել են, մնացել է՝ Ամիրյան փողոցը դարձնեն Պապ թագավորի անունով․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:30 06-09-2024
Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում 29 հարց է ընդգրկված։ Քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ որոշման նախագծերից մեկով ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչ կարծիք ունեն Ամիրյան փողոցի վերանվանվան մասին։

Հարցվածների մեծամասնությունն ասաց, որ դեմ է այդ որոշմանը, քանի որ իրենք տարիներ շարունակ սովոր են եղել, որ փողոցի անունը Ամիրյան է։

«Դա անհեթեթություն է, Ամիրյան փողոցը թող մնա Ամիրյան։ Ամբողջ փողոցների անունները փոխում են»,- պատասխանեց մի կին։

Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ՝ լավ է, որ ուզում են թագավորներին հիշել, բայց Ամիրյան փողոցի անունը փոխել պետք չէ։

«Լրիվ գործերն արել, վերջացրել են, մնացել է Պապ թագավորի անունով փոխել Ամիրյան փողոցի անունը, սովոր ենք Ամիրյան փողոցին»,- հավելեց մեր զրուցակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։