Այսօր կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր տեղի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը, որին մասնակցում էին 4 թեկնածու։ Ձայների ճնշող մեծամասնությամբ ռեկտոր ընտրվեց ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը՝ 19 ձայն։
Ռեկտորի թեկնածու Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում քվեարկության ավարտին ասաց, որ նիստը նախագահում էր ոչ լեգիտիմ անձ։
«ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահը որևէ այլ պաշտոն՝ կապ չունի վճարովի՞, թե՞ հասարակականհիմունքներով, զբաղեցնելու իրավունք չունի, որովհետև նախագահի պաշտոնը ենթադրում է Սահմանադրությամբ, որ պիտի ցուցաբերի անկողմնակալություն և չեզոքություն»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։