List.am-ը չարաշահում է իր գերիշխող դիրքը. բողոք
copy image url

List.am-ը չարաշահում է իր գերիշխող դիրքը. բողոք

Ներքին 7 ամիս առաջ - 21:34 05-09-2024
Օրերես համացանցի օգտատերերից Արսեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել list.am հայտարարությունների կայքի հետ կապված, որտեղ մասնավորապես նշված է, որ կայքը ունի որոշ կանոնադրություններ, մատուցում է վճարովի ծառայություններ, բայց պարզ չի արդյոք այդ կանոնադրությունները համապատասխանո՞ւմ են օրենքերի, թե՞ ոչ։

«Իրենց ծառայությունների համար գումարներ են պահանջում, բայց կրկին պարզ չի՝ այդ գումարները ինչ օրենքների հետ են համաձայնեցված, ուր են գնում, ինչ են անում»,-նշված էր գրառման մեջ։

Օգտատերը գրառման մեջ նաև նշել էր, որ կայքը չունի հրապարակային ո՛չ հեռախոսահամար, ո՛չ հասցե։

Բանն այն է, որ քաղաքացին 2019 թվականից աշխատել է այս կայքով՝ սկզբից անվճար հայտարարություներ տեղադրելով, հետո դրանց տեղադրումը սկսել է դառանալ վճարովի, որոնց գները գնալով ավելի են աճել։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ առավել մանրամասն պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց անհատ ձեռներեց Արսեն Մարտիրոսյանի հետ։

«2019 թվականից հետո քիչ-քիչ հայտարարությունների համար սկսեցին գներ բարձրացնել։ Գնալով ավելի ու ավելի աճեց։ Ես հազարից ավելի հայտարարություններ եմ տեղեադրել այս ընթացքում, բայց, որ հիմա ուզում եմ նոր բան տեղադրել, 400 դրամից է սկսում, պետք է փաթեթ առնես, որ զեղչվի մի քանի տոկոս։ Հիմա իրենք ջնջել են իմ այդքան տարվա էջը։ Կասեցրել են։ Իրենց էլեկտրոնային հասցեին գրում եմ, պատասխանում են, որ ես երկու էջ եմ ունեցել ու նույն հայտարարությունը երկու էջում էլ գցած է եղել։ Հաշվի չեն առել միհատ գտնեն ինձ, հարցնեն, զգուշացնեն և այլն։ Քանի օր ա չեմ կարողանում աշխատել իրենց ջնջելու պատճառով։ Գործս կանգնել է։ Ու շատերն են այս վիճակում։ Նրանք, որ այս շուկայում մրցակից չունեն, առիթից օգտվում են։ Երկու կոպեկ աշխատողից ընկած հարկ են պահանջում»,-ասաց նա։

Քաղաքացին մեզ հետ զրույցում նշեց, որ նոր էջ, նոր տվյալներով կարողանում է բացել, սակայն հինը այլևս չի վերականգնվի։

Արսեն Մարտիրոսյանի կարծիքով՝ list.am հայտարարությունների կայքի հովանավորը ՔՊ-ն է։

«Կարող է՝ մեծ հովանավորներ ունեն, օրինակ՝ ՔՊ-ականների կողմից, որ էսքան թփռոշանում են»,-եզրափակեց Արսեն Մարտիրոսյանը։

Ամենից շատ դիտված