Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է. Արման Եղոյան
copy image url

Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է. Արման Եղոյան

Ներքին 7 ամիս առաջ - 16:08 05-09-2024
Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Գրում է Tert.am-ը։

«Նա շատ սխալ տեղեկություն ու պատկերացում ունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին: Եվ ընդհանրապես, ոչ բոլոր օտար ներկայություններն են որևէ պետությունում, որ զբաղված են հետախուզական տվյալներ հավաքելով»,- ասաց Եղոյանը:

Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը odkb-info.org-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ հետախուզական տվյալներ է հավաքում։

«Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները»,- ընդգծել էր Կոպիրկինը։