Մխիթար Հայրապետյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություն
copy image url

Մխիթար Հայրապետյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություն

Ներքին 7 ամիս առաջ - 23:01 04-09-2024
Այցելել եմ հերթական ռազմարդյունաբերական ընկերություն, որը զբաղվում է անօդաչու թռչող համակարգերի մշակմամբ և արտադրությամբ։ Հատկանշական է, որ տեխնոլոգիաներից որոշներն աշխատում են մեքենայական ուսուցման ներդրմամբ՝ հնարավորություն տալով շուկայում պահել եզակիություն և ապահովել օգտագործման լայն հնարավորություններ: Ֆեյսբուքյան էջում գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Ներկայացված արտադրատեսականին ներառում է ԱԹՍ-ների և բաղկացուցիչ մասերի մշակում, ԱԹՍ-ների արտադրություն և սպասարկում, ԱԹՍ ներկառավարման համակարգերի մշակում, ծրագրային ապահովում, մետաղական դետալների, կոմպոզիտային նյութերի մշակում։

Այցի ընթացքում կարևորել եմ հատկապես նորագույն տեխնոլոգիաների կիրառությամբ ռազմական տեխնիկայի հայրենական արտադրությունը: Ընդգծել եմ ոլորտի հանդեպ պետության առանձնահատուկ ուշադրությունը և հայտնել պատրաստակամություն ինչպես իրավիճակային օպերատիվ քայլերի, այնպես էլ համակարգային լուծումներով առկա մարտահրավերները հաղթահարելու և ոլորտային զարգացում ապահովելու նպատակով»,- գրել է ԲՏԱ նախարարը։