Նոր գաղափար․ Սահմանադրության կոնկրետ հոդվածներ, որ կարող են փոխվել ոչ հանրաքվեի միջոցով
copy image url

Նոր գաղափար․ Սահմանադրության կոնկրետ հոդվածներ, որ կարող են փոխվել ոչ հանրաքվեի միջոցով

Ներքին 7 ամիս առաջ - 15:03 04-09-2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նշել, որ վաղը սահմանադրական հանձնաժողովը նիստ կանցկացնի՝ քննարկելու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի՝ կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումների վերանայման առաջարկը:

Առաջարկվել է քննարկել կոնկրետ հոդվածներ, որ կարող են փոխվել ոչ հանրաքվեի միջոցով:

«Նոր գաղափար, նոր միտք է, որը կքննարկենք, արդեն Խորհուրդը կորոշի,- ասել է նախարարը և հավելել,- նախնական կա ընկալում, որ 2027-ին է տեղի ունենալու սահմանադրական հանրաքվեն:

«Ունենք հարցեր, որոնք արդեն քվեարկել ենք, բայց նաև հսկա աշխատանք ունենք անելու: Կարելի է ասել, որ վաղը տրվում է նոր մեկնարկը նոր Սահմանադրության և, ի դեպ՝ նոր գաղափարների քննարկման»,- ասել է նա:

Ձեզ գուցե հետաքրքրի