Մերձդնեստրում ՌԴ խաղաղապահների դեմ ցանկացած սադրանք կդիտարկվի որպես հարձակում ՌԴ-ի վրա. Զախարովա
copy image url

Մերձդնեստրում ՌԴ խաղաղապահների դեմ ցանկացած սադրանք կդիտարկվի որպես հարձակում ՌԴ-ի վրա. Զախարովա

Արտաքին 7 ամիս առաջ - 13:33 04-09-2024
Մոսկվան Մերձդնեստրում ՌԴ խաղաղապահների և քաղաքացիների նկատմամբ ցանկացած սադրանք կհամարի որպես հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում։

«Ցանկանում ենք հիշեցնել, որ բացի Մերձդնեստրում տեղակայված ռուս խաղաղապահներից, այնտեղ բնակվում են ավելի քան 220,000 ՌԴ քաղաքացիներ: Ցանկացած սադրանք, միջազգային իրավունքին համապատասխան, կդիտարկվի որպես հարձակում Ռուսաստանի Դաշնության դեմ»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Մոլդովայի ներկայիս իշխանություններն իրենց երկիրը տանում են «Ուկրաինայի աղետալի ճանապարհով»՝ հետևելով Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական կուրսին։ Զախարովան նշել է, որ Մոլդովան պահանջում է «ազատվել» Մերձդնեստրում ռուսական ռազմական ներկայությունից, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ անտեսում է տարածաշրջանում հակամարտության պատմությունը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման պատճառը։