Մերձդնեստրում պայթյունների հետևանքով անջատվել են ռուսական ռադիոն հեռարձակող ալեհավաքները
copy image url

Մերձդնեստրում պայթյունների հետևանքով անջատվել են ռուսական ռադիոն հեռարձակող ալեհավաքները

Արտաքին 2 տարի առաջ - 13:22 26-04-2022
Մերձդնեստրի Մայակ ավանում ապրիլի 26-ի վաղ առավոտյան երկու պայթյուն է որոտացել, հաղորդում է ինքնահռչակ հանրապետության ՆԳՆ-ն։
Միջադեպի հետևանքով շարքից դուրս են եկել ամենահզոր՝ մեգավատ և կես մեգավատ հզորությամբ երկու ալեհավաքները, որոնք հեռարձակում էին ռուսական ռադիոկայանները։
Երեկ Մերձդնեստրում նաև կրակոցներ են հնչել։ Մասնավորապես, մի ​​քանի կրակոցներ են արձակվել հանրապետության պետական ​​անվտանգության նախարարության շենքի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված