Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Գևորգյանը և Հարությունյանը պարտվել են բրոնզե մեդալի համար գոտերմարտում
copy image url

Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Գևորգյանը և Հարությունյանը պարտվել են բրոնզե մեդալի համար գոտերմարտում

Սպորտ 7 ամիս առաջ - 23:38 03-09-2024
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությունը։

Ռուբեն Գևորգյանը (87 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում զիջել են մրցակիցներին։

Այսօր Յուրիկ Հովեյանը (63 կգ) հաղթեց թուրք մրցակցին և ևս դարձավ Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ Մեր մարզիկը հաղթեց մրցակցին 2-1 հաշվով։

Ավելի վաղ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ։