«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի կաթսայատան՝ 35 մ բարձրություն ունեցող ծխատարից 22 և 23-ամյա աղջիկներին փրկարարներն իջեցրել են ցած. shamshyan.com
copy image url

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի կաթսայատան՝ 35 մ բարձրություն ունեցող ծխատարից 22 և 23-ամյա աղջիկներին փրկարարներն իջեցրել են ցած. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 22:44 03-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ և խիստ վտանգավոր դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան 1 նրբանցքի թիվ 28 հասցեում գտնվող «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի կաթսայատան ծխատար են բարձրացել 2 աղջիկներ և նրանց իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, մոտ 35 մետր բարձրություն ունեցող ծխատարից կարողացել են անվնաս իջեցնել աղջիկներին։

Ծխատար աշտարակը կառուցվել է դեռ խորհրդային տարիներին և այն կիսավթարային է եղել ու կար վտանգ, որ հնարավոր է աղջիկներն ընկնեին, այդ թվում նաև փրկարարները, սակայն վերջիններիս պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր դրական արդյունքը. 22-ամյա Անահիտն ու 23-ամյա Տաթևը անվտանգ իջեցվեցին վտանգավոր ծխատարից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում