Մայրը խմած դանակահարել է 18-ամյա դստերը․ մանրամասներ՝ ողբերգական դեպքից
copy image url

Մայրը խմած դանակահարել է 18-ամյա դստերը․ մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Ներքին 7 ամիս առաջ - 18:56 03-09-2024
Oragir.News-ի տեղեկություններով՝ Կաթնաղբյուր գյուղի տներից մեկում սեպտեմբերի 2-ին մայրը դանակահարել է 18-ամյա դստերը, ում դեպքից հետո տեղափոխել են «Աբովյան» ԲԿ։

Oragir.News-ը կապ հաստատեց Կաթնաղբյուր գյուղի վարչական ղեկավար Վարդան Ներսիսյանի հետ, ով մեզ հետ զրուցում հաստատեց պտտվող լուրերն այն մասին, որ մայրը գինովցած է դանակահարել հարազատ աղջկան։

«Լսել եմ դեպքի մասին, գիտեմ, որ մայրը ալկոհոլի ազդեցության տակ է դանակահարել աղջկան։ Տանն այդ պահին մենակ են եղել։ Բարեբախտաբար աղջիկը այժմ տանն է, վիճակը կայուն է։ Մայրը, իմ տեղեկություններով, ոստիկանությունում է»,-հայտնեց վարչական ղեկավարը։

Վարդան Ներսիսյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ առաջին անգամ էր տվյալ տանից նման դեպք լսում։