Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կուտակված փայտերին, ինչից հրդեհ է բռնկվել։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։