Երևանում բախվել են Mercedes-ներ, բեռնատարը հայտնվել է մայթին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ու ասում էր՝ վթարից հետո է խմել․ shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են Mercedes-ներ, բեռնատարը հայտնվել է մայթին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ու ասում էր՝ վթարից հետո է խմել․ shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 16:03 02-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արսեն Գ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բախման հետևանքով բեռնատար «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու լուսակիրը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով մի քանի բազալտե եզրաքար։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Կարեն Գ.-ն եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։ Նա մոտ 1 ժամ հրաժարվում էր սթափության թեստ հանձնել, սակայն երբ պարեկները նրան պարտավորեցրեցին թեստ հանձնել ու երբ պարզվեց, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում, արդարանում էր՝ ասելով. «Վթարից հետո ծանր սթրես տարա, ասի խմեմ, սթրեսից դուրս գամ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված