Արցախի Անկախության օրը քաղաքական և հասարակական գործիչներն այցելում են Եռաբլուր
copy image url

Արցախի Անկախության օրը քաղաքական և հասարակական գործիչներն այցելում են Եռաբլուր

Ներքին 7 ամիս առաջ - 09:50 02-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, Արցախի վերջին նախագահը, հասարակական ու քաղաքական գործիչներ, հոգևորականներ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի համար զոհվածներին։ Գրում է NEWS.am-ը։

33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախցի այսօր հաստատվել է Հայաստանում կամ հեռացել այլ երկիր, սակայն նրանցից շատ-շատերի երազանքն է՝ կրկին վերադառնալ Արցախ: