«Երեկ դարձյալ բարբաջել է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին․ «Բացահայտ ստի և խաբեության, բացահայտ անարգանքի և անպատվության, սեփական մեղքերը բոլորի վրա բարդելու և պատասխանատվությունից հրաժարվելու շքերթ էր դա, որը միտված էր` ավերելու ամեն ինչ, անգամ` այն փշրանքները, որ մնացել են: Ինչպես որ գողացել է մեր անցյալը, նույն ձև փորձում է սպանել մեր ներկան և վերջնականապես կործանել մեր ապագան»,- ասաց Սրբազանը:
Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ Արցախի լուծարման մասինհայտարարություններին․ «Նախ` ոչ ոք չի կարող լուծարել պետությունը և ակնհայտ է, որ Արցախի լուծարման մասին այնքան չի խոսում Հեյդարի որդի Ալիևը, որքան այս նեռը: Սրանով ամեն բան ասված է: Այս մարդը չի դադարում անընդհատ խոսել դրա մասին, երբ որ առաջին պատասխանատուն հենց ինքն է: Եվ այն էլ այնպիսի հեգնանքով է խոսում, որ իր գործակալները մեր արցախցի հերոսական ժողովրդին պիտակավորում են անհիմն սուտ ու կեղծ թեզերով` ևս մեկ անգամ փորձելով ոչնչացնել մեր արժանապատվությունը, ազգային հույսը, ապագան»։