Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Սուսեր բնակավայրում անասնակեր է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այրվել է մոտ 400 հակ անասնակեր և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է, թե ում է պատկանում անասնակերը և ինչ հանգամանքներում է բռնկվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում