ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը օրերս տուգանել է ավտոմեքենա վարել սովորող կնոջը, ով
Oragir.News-ի հետ զրույցում պատմեց դեպքի մանրամասները․
«Տևական ժամանակ է սովորում եմ մեքենա վարել։ Մեքենան ուսումնական է, նշանով, վարում եմ վարորդ-հրահանգչի հետ։ Օրեր առաջ վարելու ընթացքում մեքենան վթարվեց, ավտոբուսը հարվածեց մեքենային ու փախավ։ Պարեկները կարճ ժամանակում գտան ավտոբուսի վարորդին, բերեցին վթարի վայր, կանգնեցրեցին այնպես ինչպես վթարը տեղի էր ունեցել։ Ժամերով գրեցին, ջնջեցին, վերջում պարեկը եկավ ու ինձ՝ մեքենա վարել սովորղիս, տուգանեց վարորդական վկայական չունենալու պարճառով»։
Նրա խոսքով՝ ինչքան էլ ինքը փորձել է պարեկին համոզել, որ երբևէ վարորդական վկայական չի ունեցել, այնուամենայնիվ պարեկը տուգնել է վերջինիս։