Ե՞րբ է պատրաստվում հրաժարական տալ. քաղաքացիները հարցեր են տալիս Փաշինյանին
copy image url

Ե՞րբ է պատրաստվում հրաժարական տալ. քաղաքացիները հարցեր են տալիս Փաշինյանին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 30-08-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

Վաղը՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տալու։

Ասուլիսը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Oragir.News-ը մայրաքաղաքում անցորդներից հետաքրքրվել է՝ ի՞նչ հարց կտային իրենք Նիկոլ Փաշինյանին։

«Թոշակները բարձրացնի», «Երկրում խաղաղություն լինի»,- ասացին քաղաքացիները։

Մի կին էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանին կասեր՝ չշտապել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. «Ալիևը չի ստորագրում, ջանդամին ստորագրի, թող չկնքի, եթե կռիվ՝ լինի պայմանագիրը չի փրկի», - այնուհետև հավելեց, որ երկրում տիրող վիճակի մասին Փաշինյանին լավ չեն զեկուցում, և դրա պատճառով էլ վարչապետը շատ հարցերից անտեղյակ է։

Քաղաքացիներից մեկը՝ հիասթափված գործող իշխանությունից, ասաց. «Ե՞րբ է հրաժարական տալու Փաշինյանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։