Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի երեք սահմանամերձ մարզերի՝ Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 40 հազարով։
Դատարկվում են և՛ գյուղերը, և՛ քաղաքները, փաստում է վիճակագրական կոմիտեի ամենաթարմ զեկույցը։
Oragir.News-ը հարց է ուղղել անցորդներին, ինչո՞ւ է Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի բնակչությունը 40 հազարով նվազել։
«Ինչո՞ւ միայն Գեղարքունիքում, ամբողջ Հայաստանում է նվազել։ Մարդիկ վախենում են»,- ասաց մի կին։
Անցորդներից մեկն էլ վստահեցրեց, որ խաղաղություն չկա, աշխատատեղեր չկան․ «Բոլորը գաղթում են, օրվա հաց վաստակելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։