Հայաստանում աղբահանության խնդիրը եղել է ու կա: Մայրաքաղաք Երևանը, թերևս, կորած է աղբի մեջ ու խնդրի լուծման ուղղությամբ կարծես թե, ոչինչ չի արվում։
Oragir.News-ի տեսախցիկը մայրաքաղաքի տարբեր փողոցներում ֆիքսել է, որ ամբողջ Երևանը կորած է աղբի մեջ։
Տեղանքը աղբանոցի էր նման, իսկ փողոցի երկայնքով ձգվող ծառաթմբերը՝ աղբամանների:
Քաղաքում չկա մի տեղ, որ մաքուր լինի, ոչ միայն աղբամանների տարածքում, այլ նաև ծառերի շրջակայքում։ Լցված աղբամաններից քամին աղբը քշում ու տարածում է մայթերով, ծառերի շրջակայքով։
Որքան էլ որ ցուցադրվում են աղբահանության նոր մեքենաներ, քաղաքային իշխանությունն ու անձամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հպարտ ներկայացնում են, թե ինչ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքում, միևնույնն է, Երևանում աղբահանությունը շարունակում է իրականացվել մեղմ ասած թերի։
Թերևս, Տիգրան Ավինյանից բացի, բոլորը կարծում են, որ Երևանն աղբից ամբողջությամբ չի մաքրվել։
Հարկ է նշել, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշում էր, որ ամռանն աղբը շատանում է, սակայն իրենք հասցնում են պատշաճ լուծել խնդիրը: Փաստացի՝ սա քաղաքական իշխանության հերթական կեղծիքն է և ապացույցն այն բանի, որ քաղաքում ամենաթողություն է: