Անիծվեն բոլորը․ ինչ է հիշում Անահիտ Բախշյանը Աշոտ Կնյազյանի մասին
copy image url

Անիծվեն բոլորը․ ինչ է հիշում Անահիտ Բախշյանը Աշոտ Կնյազյանի մասին

Ներքին 7 ամիս առաջ - 15:50 28-08-2024
Այսօր հայտնի դարձավ, որ օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» ՔՀԿ-ում մահացել է 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչության գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանը։ Նա մի քանի անգամ դիմել էր ներման խնդրանքով, վերջին անգամ՝ այս տարվա հունիսին, սակայն դատարանը մերժել էր։

Oragir.News-ը կապ հաստատեց 1999թ․-ին ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի, հետ, հասկանալու՝ ի՞նչ է հիշում Աշոտ Կնյազյանի մասին։

«Ես իրեն չեմ ճանաչել։ Աշոտ Կնյազյանին միայն դատարանում եմ տեսել։ Միայն գիտեմ, որ վարորդն է եղել, որի մեքենայով Նաիրին ու Կարենը եկել են Ազգային ժողով։ Խոսակցություն կար նաև, որ զենքերն էլ են իր մեքենայով տեղափոխել։ Սակայն այդպես էլ դատարանը չհաստատեց, չապացուցեց»,- ասաց նա։

Բախշյանը հիշում է՝ Աշոտ Կնյազյանը նշել է, որ տեղյակ չի եղել, թե ինչ են պատրաստվում անել Նաիրի և Կարեն Հունանյանները։

«Ինքը ԱԺ նիստերի դահլիճ չի մտել, դահլիճում չի եղել։ Ինքը նույնիսկ սպանություններին չի մասնակցել, բայց ինքն էլ ցմահ դատապարտման ենթարկվեց։ Ինքն ասում էր՝ տեղյակ չի եղել։ Նրա մասին ուրիշ բան չեմ հիշում։

Շատ տարբեր բաներ էին ասում Աշոտ Կնյազյանի հետ կապված։ Ասում էին, որ զենքերն են բերել իր մեքենայով, ինքը դա հերքել էր, ասելով, որ ինքը միայն ԱԺ-ի դռան մոտ իջեցրել է Նաիրի և Կարեն Հունանյաններին։ Աշոտ Կնյազյանին երկու օր հետո են բռնել»,- պատմեց նա։

Դիտարկմանը՝ ինչ զգացողություն ունեցավ, երբ իմացավ Աշոտ Կնյազյանի մահվան մասին, Բախշյանը նկատեց․

«Մտքումս շատ վատ բաներ ասացի, հետո ասացի՝ Անահիտ դու քրիստոնյա ես, այդ անեծքը մի տուր։ Բայց միևնույնն է անիծվեն բոլորը»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում