Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է, կարևոր է իմանաք, թե ինչ ենք անում․ Փաշինյան
copy image url

Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է, կարևոր է իմանաք, թե ինչ ենք անում․ Փաշինյան

Ներքին 7 ամիս առաջ - 11:58 28-08-2024
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:

Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:

Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:

Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու եւ ինչպես:

Շնորհակալություն աջակցության համար»: