Նուբարաշենի բանտում մահացել է 64-ամյա ցմահ դատապարտյալ. shamshyan.com
copy image url

Նուբարաշենի բանտում մահացել է 64-ամյա ցմահ դատապարտյալ. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 09:46 28-08-2024
Օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել:

Ժամը 19:30-ի սահմաններում բանտի աշխատակիցները նկատել են, որ խցում պահվող դատապարտյալ 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ա. Կնյազյանը ցմահ դատապարտյալ է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: