Ձյուդոյի Հայաստանի հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում Սոչիում
copy image url

Ձյուդոյի Հայաստանի հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում Սոչիում

Սպորտ 7 ամիս առաջ - 19:36 27-08-2024
Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների ու երիտասարդական հավաքականները միջազգային ուսումնամարզական հավաք են անցկացնում Ռուսաստանի Սոչի քաղաքում։

Հավաքից հետո երիտասարդները կմեկնեն Էստոնիա՝ մասնակցելու սեպտեմբերի 5-8-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ մեծահասակների թիմից Աշիկ Անդրեյանը սեպտեմբերի 13-15-ը Զագրեբ քաղաքում ուժերը կփորձի Գրան պրի միջազգային մրցաշարում, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։