Կոտայքի մարզում ողջ գիշեր պարեկներն ու փրկարարները վտանգավոր երկաթե գովազդային վահանակի մոտ հերթապահություն են իրականացրել. shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում ողջ գիշեր պարեկներն ու փրկարարները վտանգավոր երկաթե գովազդային վահանակի մոտ հերթապահություն են իրականացրել. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 23:55 26-08-2024
Երեկ՝ օգոստոսի 25-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում ուժեղ քամու հետևանքով երկաթե գովազդային սյան վրայից պոկվել ու կախվել էր հսկայական երկաթե ցուցանակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 14 ժամ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, հերթապահություն են իրականացրել։

Քամին այնպես էր ճոճում վտանգավոր երկաթե ցուցանակը, որ ամեն վայրկյան հնարավոր է այն պոկվեր և եթե այդ պահին նշված վայրով ավտոմեքենաներ անցնեին, կար վտանգ, որ այն կընկներ մեքենաների վրա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված