Ես այս շարժման հոգևոր երաշխավորն եմ․ Բագրատ Սրբազան
copy image url

Ես այս շարժման հոգևոր երաշխավորն եմ․ Բագրատ Սրբազան

Ներքին 7 ամիս առաջ - 20:12 26-08-2024
Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի, Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Այս մարդիկ զբաղեցնում են իրենց աթոռները հակասահմանադրական միջոցներով և սահմանադրական հեղաշրջում կատարած լինելով մեր երկրում»,- ասաց նա։

Սրբազանը արձագանքեց նաև դիտարկումներին, թե պայքարը կարող է նախատեսվածից ավելի երկար տևել։
«Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով վարչապետի թեկնածուին՝ Սրբազանը շեշտեց․ «Ես այս շարժման հոգևոր երաշխավորն եմ»։

Նա նշեց, որ Տավուշում ունեցած իր ծառայության աստիճանը 10 անգամ ավելի բարձր է եղել, քան քաղաքական որևէ դերակատարում։