Կառուցվող էլիտար շենքում 28-ամյա աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել․ shamshyan.com
copy image url

Կառուցվող էլիտար շենքում 28-ամյա աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել․ shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 17:11 26-08-2024
Այսօր՝ օգոստոսի 26-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել էլիտար շենքեր կառուցող շինհրապարակում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի 6-րդ փողոցում կառուցվող էլիտար շենքերից մեկի մոտ տղամարդու դի կա։

Տեղում պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի շինհրապարակում աշխատանքներ կատարող Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սարմեն Հ․-ն պատի վրա ամրացված ինքնաշեն կռանից՝ բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: