Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի խումբ հեծանվորդներ գնացքով ուղևորվել են Սևան՝ հեծանվարշավի:
Հեծանվարշավից տեսանյութեր է հրապարակել Փաշինյանը՝ տեղեկացնելով՝ «առաջին օրը քշեցինք 92 կմ և
գիշերեցինք Սևանի ափին»:
Որքան էլ Փաշինյանը իր նախաձեռնությունից գոհ է, զերծ չի մնացել այն «աղավաղելու» իր սովորությունից։ Վարչապետը որոշել է այս անգամ տարբերվող սպորտային հագուստ կրել՝ հերթական անգամ ցույց տալով, որ ինքը համառ է ու նենգ։
Փաշինյանի գուլպաներին եռագույնն է, իսկ սպորտային տրուսիկին` եռագույնը հակառակ ու Արագած լեռը։
Նախ՝ հակառակ տպագրությամբ՝ Նիկոլ Փաշինյանն անարգում է եռագույնը, իսկ սպորտային շորտին Արագած լեռան պատկերով մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հաստատակամ է իր խոսքում՝ ՀՀ ամենաբարձր լեռը Արագածն է։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ակտիվորեն քննարկում էր Արարատ ու Արագած լեռների հետ կապված թեման՝ անընդհատ շեշտելով, որ «Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ»։