Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բողոքներ է ստանում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցի 200-ից ավելի սեփական տներում բնակվող քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ տևական ժամանակ է փողոցում տիրում է հակասանիտարական վիճակ, գարշահոտություն ու դրա մեղավորը «Վեոլիա ջուր» ընկերությունն է։
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ դիտահորից կեղտաջրերը դուրս են գալիս ու ողողում են ողջ փողոցը, սեփական տների ու նույնիսկ թիվ 117 դպրոցի տարածքը։ «Վեոլիա ջուր»-ն արդեն չի էլ պատասխանում հեռախոսազանգերի, իսկ Երևանի քաղաքապետարանից ու թաղապետարանից էլ պատասխանում են, թե դա իրենց տիրույթում չէ, «Վեոլիա ջուրը» պիտի խնդիրը լուծի։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում