Գարեջրով լի բաժակներով մարդիկ շրջում են Զաքյան փողոցով. Երևանում «Գարեջրի օրեր» են

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:13 24-08-2024
Այսօր՝ օգոստոսի 24- ին, Oragir.News-ն այցելեց Երևանի Զաքյան փողոց, որտեղ արդեն 2-րդ օրն է, ինչ ընթանում է «Գարեջրի օրեր» փառատոնը։ Այսօր նախավերջին օրն էր. քաղաքացիները լավ տրամադրություն ունեին, քիչ չէին նաև արտասահմանցի հյուրերը։

Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով. շատերը 3-րդ անգամ էին մասնակցում «Գարեջրի օրեր» փառատոնին և չէին փոշմանում, շատ ուրախ տրամադրություն ունեին։

«1-ին անգամ եմ մասնակցում փառատոնին, և շատ լավ է տրամադրությունը։ Ընկերների հետ միշտ էլ շատ հաճելի է նման տեղեր այցելելը»,-ասաց մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված