Անշնորհքություն է, չի կարելի նման բան անել․ հարցում՝ Փաշինյանի վրա իր նետելու մասին

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 16:00 24-08-2024
Երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այցելել է հարազատներից մեկը տուն, որի ժամանակ բարձրահարկ շենքի մեկ այլ բնակիչ պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ ինչ-որ իր է նետել։ Քաղաքացին այսպիսով թերևս իր դժգոհությունն է արտահայտել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ո՞նց կբնութագրեն քաղաքացու արարքը։

«Ճիշտ են արել»,- ասաց մի կին, հավելելով, որ որպես ղեկավար Նիկոլ Փաշինյանը պետք է տեղյակ լինի երկրում տիրող իրականությանը։

Մեկ այլ կին էլ նշեց, որ երկրի ղեկավարի ուղղությամբ ինչ-որ բան նետելն ընդունելի չէ․ «Անթույլատրելի արարք է, շատ ցածր»։

Քաղաքացիներից մեկն էլ նման դիրքորոշում հայտնեց․

«Երևի մի պատճառ ունեցել է, բողոք, թե չէ անմեղ տեղն ինչո՞ւ պետք է հարձակվեն մարդու վրա։

Նշենք, որ դեպքից հետո շենքում որոնողական գործողություններ են իրականացվել, պարզելու թե ո՞վ է վարչապետի ուղղությամբ իր նետած քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի