Արարատ լեռն իջնելուց հետո է ՀՀ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել. մանրամասներ՝ Թուրքիայից ուղղաթիռով ՀՀ տեղափոխված ուղևորի մասին
copy image url

Արարատ լեռն իջնելուց հետո է ՀՀ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել. մանրամասներ՝ Թուրքիայից ուղղաթիռով ՀՀ տեղափոխված ուղևորի մասին

Ներքին 7 ամիս առաջ - 18:31 23-08-2024
Մեր գործընկեր Gevorg Kalloshyan-ի սրտացավ աշխատանքի և Արտաքին գործերի նախարարության օպերատիվության շնորհիվ հնարավոր եղավ գրեթե մեկ օրում կազմակերպել Թուրքիայից օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը Հայաստան։

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը:

«Արարատ լեռը բարձրանալուց և իջնելուց հետո քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել էր և հայտնվել էր դիաբետիկ կոմայի մեջ։

Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան։

Պետք է նկատել, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքեց և որևէ խնդիր չառաջացրեց օդային միջանցք տրամադրելու հարցում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան:

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված