Պիտի զոհ լինի, որ նոր սարքե՞ն․ Գեղանիստ-Երևան կամուրջը 5 ամիս է՝ փակ է

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 12:52 23-08-2024
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող՝ Գեղանիստ-Երևան կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում, 5 ամիս առաջ տեղի ունեցած մասնակի փլուզման հետևանքով կամուրջը դեռ փակված է և երթևեկությունը դադարեցված է։

Պատեհ-անպատեհ առիթներով իր կատարած ասֆալտապատման, ճանապարհների վերանորոգման աշխատանքներով հպարտացող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մի քանի ամիս է անտեսում են մարդկանց բողոքներն ու չեն վերանորոգում կամուրջը, որն ըստ բնակիչների՝միջպետական կամուրջ է և ունի ռազմավարական նշանակություն։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է քանդված կամուրջը և զրուցել բնակիչների հետ, ովքեր դժգոհեցին կամրջի քանդված վիճակից և ներկայացրին քանդված կամրջի առաջացրած խնդիրները։

Նրանց պնդմամբ՝ հասարակական տրանսպորտն ու քաղաքացիների մեքենաները ստիպված են անցնել այլընտրանքային ճանապարհներով՝ շրջանցելով քանդված տարածքը, որը հավելյալ ժամանակ է խլում ու մարդկանց գցում խցանումների մեջ։

«Ես Գեղանիստից եմ, բայց Մհերմարում եմ աշխատում։ Ամեն օր էսքան ճանապարհը ոտքով գնում-գալիս եմ։ Առավոտվա 6-ից իմ գործը սկսում ա, ես հազիվ ոտքով հասնում եմ։ Հոգնած ո՞նց աշխատեմ, էս շոգին նորից հետ եմ գալիս, ո՛չ ավտոբուս կա, ո՛չ բան։ Չգիտեմ էլ ոնց անեմ»,- ասաց բնակիչներից մեկը։

Նրանց խոսքով՝ կամրջի փլուզումը խանգարում է բնակիչների անցուդարձին, փակ ճանապարհ է ավտոմեքենաների ու կամրջով անցնող հասարակական տրանսպորտի համար: Խնդիրն ավելի կմեծանա, երբ բացվեն դպրոցները։

«Մոտակայքում մանկապարտեզն է , ամենագլխավոր խնդիրը մանկապարտեզի երեխաներին տանել-բերելն է։ Դժվար է աշխատողների համար նաև։ Մեզ Երևանին կապող գլխավոր ճանապարհն է։ Դեռ օրերը տաք են մի փոքր հարմարվում ենք, բայց դիմացը աշուն է, դպրոցները բացվելու են, դպրոցը վերևում է՝շատ բարդ կլինի»,-ասաց նա։

Բնակիչներից մեկն էլ նշեց՝ մարդիկ Աէրացիայից ոտքով գալիս են տրանսպորտ են նստում, որպեսզի կարողանան աշխատանքի գնալ։

«Հազար ձևի բյուջեներ ունի, չի կարու՞մ երկու կոպեկ դնի էս կամուրջը սարքել տա։ Միակ բանը, որ անում են անընդհատ բերում հող են լցնում, ավտոներն էլ գալիս վրայով անցնում են։ Աստված չանի մի օր էլ, որ քանդվի ավտոյով ընկնեն, Նիկոլը պատասխան կտա՞։ Չի տեսնու՞մ էս ամեն ինչը Նիկոլը։ Այստեղից՝ «Նեվթոբազայից» նավթը տանում են օդանավակայան։ Հիմա ամբողջ քաղաքով պտտվում են, որ հասնեն «Նեվթոբազա»,- նշեց մեկ այլ բնակիչ։

Գեղանիստցիներից մեկի խոսքով՝ իշխանությունն ամեն ինչից տեղյակ է, սակայն անհայտ պատճառներով ոչինչ չի ձեռնարկում։
«Ոնց որ Հայաստան-Թուրքիա սահման լինի։ Սա անելու բա՞ն է։ Անտեր երկիր ա։ Չգիտեն ի՞նչ ա կատարվում ստեղ։ Փաշինյանն էդքան գնում ա գյուղերը նայում ա, որ ասֆալտ են անում, սա գյու՞ղ չի։ Քաղաքին կպած գյուղ ու սա էլ պետական նշանակություն ունեցող կամուրջ է ու ոչ ոք տեր չի կանգնում՝ ո՛չ Մասիսի համայնքապետարանը, ո՛չ կառավարությունը։ Ինչ անենք, հելնե՞նք ճամփեքը փակենք, որ հասկանան սենց բան կա։ Չի կարելի, պիտի ժողովրդի մասին մտածեն։

Մեքենայով գալիս ենք, մեքենան թողնում ենք ստեղ, ոտքով գնում ենք։ Իշխանությունը, համայնքապետարանը պիտի մտածեն ժողովրդի մասին, չէ որ երբ հարկի ժամանակը գալիս ա խեղդում են, եթե հարկը չմուծես կտուգանեն։ Երբ որ Փաշինյանն ասում ա՝ հարկերը, տուրքերը տվեք։ Ինչի՞ համար տանք, որ էս վիճակին ենք 5 ամիս ա, որ տանջվում ենք, որ կրկնակի գումար ենք ծախսում։ Պիտի մարդ ընկնի մեռնի, նոր հասկանան, որ կամուրջը չի աշխատում։ Դպրոցները բացվելու է, երեխաները ոտքով գնում-գալիս են, կամուրջը փլվի, մի վնաս լինի, ո՞վ է դրա պատասխանը տալու»,- ասաց գեղանիստցիներից մեկը։

Մանրամասները՝տեսանյութում։


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում