Երևի Փաշինյանը Տիգրանաշենն էլ է հանձնելու, դրա համար այնտեղ չգնաց․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 09:30 23-08-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 21-ին, իր թիմակիցների ուղեկցությամբ այցելել էր Արարատի մարզ և շրջել մի շարք բնակավայրերում։ Հատկանշական է, որ այց շրջանակներում կառավարության ղեկավարը շրջանցել էր Տիգրանաշեն բնակավայրը, ինչը քննարկումների տեղիք է տվել, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է այն հանձնել Ադրբեջանին։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց ուղղեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ կատարած այցի ժամանակ Տիգրանաշեն չգնաց։

«Չեմ կարող ասել, ինքն այնքան բազմաշերտ մարդ է, որ իր արածը հասկանալ դժվար է, ամեն արածի տակ 3-4 շերտ կա»,- ասաց մի կին։
Մի երտասարդ պատասխանեց, որ չի հետևում վարչապետի գործողություններին, հավելելով, որ հոգեկան առողջությունը թույլ չի տալիս Նիկոլ Փաշինյանին նայել ու լսել, քանի որ ըստ նրա՝ վարչապետը Հայաստանի շահի հետ ոչ մի առնչություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրագրող՝ Անի Ներկարարյան
Օպերատոր՝ Զավեն Օհանյան

Ամենից շատ դիտված