Ողբերգական վրաերթից մահացած 61-ամյա մոտոցիկլավարը ՊՆ աշխատակից էր․ մանրամասներ
copy image url

Ողբերգական վրաերթից մահացած 61-ամյա մոտոցիկլավարը ՊՆ աշխատակից էր․ մանրամասներ

Ներքին 7 ամիս առաջ - 20:03 22-08-2024
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհին մոտոցիկլի և ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական պատահար է տեղի ունեցել։ «Ջրվեժ» անտառպարկի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած Opel և 61-ամյա Արմեն Վարդանյանի վարած Choper մակնիշի մոտոցիկլը:

Վթարի հետևանքով մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը հաշվառված է եղել Կոտայքի մարզի Զովք գյուղում։

Oragir.News-ը կապ հաստատեց Զովքի վարչական ղեկավար Նորիկ Գևորգյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ մահացած քաղաքացին իրենց գյուղի բնակիչ է եղել, և վերջինս մինչև այժմ հաշվառված է Զովքում, սակայն տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել են Երևան։

«Վաղուց մեզ մոտ չէր ապրում։ Ընտանիք ուներ։ Երկու երեխա ունի։ Աղջիկն ամուսացած է, տղան՝ դեռ ոչ։ Ինքն էլ Պաշտպանության նախարարությունում էր աշխատում։ Սկզբում մեր գյուղից տեղափոխվեցին Հրազդան, հետո՝ Երևան»,- հայտնեց վարչական ղեկավարը։