Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
copy image url

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Ներքին 7 ամիս առաջ - 16:36 22-08-2024
Օգոստոսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանի։

«Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչը լավագույն առիթ է հոգևոր նորոգության և հայրենասիրական զգացումների զորացման:

Նորին Սրբությունը պատգամեց նաև ներկաներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքները և շարունակել հայրենանպաստ գործունեությունը՝ նախանձախնդրորեն ներգրավվելով ազգային-եկեղեցական կյանքում»,-ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված