Խաղաղության պայմանագրի ստորագրմանը Ռուսաստանն է խոչընդոտում․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 23:15 21-08-2024
Չնայած ավելի քան 3 տարի է, ինչ Հայաստանը և Ադրբեջանը բանակցություններ են վարում խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով, այնուամենայնիվ առայսօր այդ բանակցությունները որևէ շոշափելի արդյունք չեն տվել։

Այս համատեքստում կարծիքներ են հնչում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը որոշ երկրների շահերից չի բխում և վերջիններս խոչընդոտում են գործընթացին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցից հետո ռուսական կողմը սկսեց Հայաստանին մեղադրել իր ստանձնած պարտավորությունները չկատարելու և խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ, ինչից հետո բազմաթիվ կարծիքներ հնչեցին, որ հենց Ռուսաստանն է դեմ խաղաղության պայմանագրի ստորագրմանը և նման հայտարարություններով փորձում է գործընթացը մտցնել փակուղի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչ են կարծում՝ որ երկրներն են խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Հարցվածների մեծամասնությունն ասաց, որ խոչընդոտ երկրներից մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ Ամերիկան։

«Ռուսաստանն է, իրենց աչքը Հայաստանի վրա է»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ վստահեցրեց, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն են խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի