Դավիթ Տոնոյանն անվտանգային հարցերի լուծմանը նպաստող լիներ, 44-օրյա պատերազը չէր լինի․ հարցում  

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:30 21-08-2024
Գրեթե երեք տարվա կալանքից օրեր առաջ ազատված Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու, բայց պետության անվտանգության ապահովմանը կարող եմ մասնակից դառնալ»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ արդյո՞ք Դավիթ Տոնոյանը կարող է նպաստել Հայաստանի անվտանգային հարցերի լուծմանը։

«Մինչև հիմա, եթե չի նպաստել, կարծում եմ՝ էլ չի նպաստի»,- պատասխանեց մի կին։ «Ինչո՞ւ չի կարող, ժամանակին լավ էլ ծառայել է, ուրիշների գող հատկություններին հետևել է, մի վատ բան եղել է բռնեցին, նստեցրին, ինչի՞ համար, նա բոլորից հայրենասեր է»,- ասաց ի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ վստահեցրեց, որ Տոնոյանն այս իշխանության հետ չի կարող անվտանգային հարցեր լուծել․ «Շատ կիրթ, խելոք անձնավորություն է, բայց անվտանգության հարցերին չի կարող նպաստել, նպաստող լիներ 44-օրյա պատերազը չէր լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։