Նախորդ տարվա համեմատ՝ դպրոցական հագուստը թանկ է. օնլայն խանութների պատճառով առևտուր չկա

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 22:00 20-08-2024
Ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել. տոնավաճառները, խանութները արդեն լի են դպրոցական հագուստի նոր տեսականիով:

Oragir.News-ն այսօր շրջայց է կատարել Երևանի «Մալաթիա» տոնավաճառում գտնվող խանութներում՝ հասկանալու՝ մատչելի՞ են գները դպրոցական հագուստի և պարագանների դեպքում, ինչպե՞ս են ծնողները պատրաստվում նոր ուսումնական տարվան։

Չնայած տաղավարները առանձնապես մարդաշատ չէին, սակայն կային ծնողներ, որոնք երեխաների հետ սկսել էին գնումները։

Առևտրականները մեզ հետ զրույցում նշեցին, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի դպրոցական հագուստը թանկացել է, ինչպես նաև օնլայն խանութները ազդել են վաճառքի վրա։

Այս տարի դպրոցական հագուստների գները տարբեր են, տաբատները հիմնականում սկսվում էին 6 հազար դրամից մինչև 9 հազար դրամ, վերնաշապիկների գները սկսվում են 5000 դրամից։ Կոստյումների գներն էլ սկսվում են 15 հազարից մինչև 20 հազար դրամ։

Աղջիկների համար նախատեսված դպրոցական հագուստները ևս այս տարի փոքր ինչ թանկ էր նախորդ տարվա համեմատ։

Վերնաշապիկների գները 6-ից 9 հազարը սահմանում են։

Մանրամասները՝ տեսանյութում։