Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 1947 երեխա՝ 1004 տղա և 943 աղջիկ
copy image url

Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 1947 երեխա՝ 1004 տղա և 943 աղջիկ

Ներքին 8 ամիս առաջ - 13:19 19-08-2024
«Երևանում ծնվել է 1947 երեխա՝ 1004 տղա և 943 աղջիկ, բնակչության աճը կազմում է 0.8 %»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ մայրաքաղում գրանցվել է 544 մահ։

«Որպես 9-րդ երեխա ընտանիքում ունենք ծնված 1 տղա և ևս մեկական տղա՝ որպես 6-րդ և 7-րդ երեխա»,- հայտնեց կարապետյանը և հավելեց. «Արցախից բռնի տեղահանվածների շրջանում ծնվել է 56 երեխա՝ 29 տղա, 27 աղջիկ և ես մեկ բռնի տեղահանված աշխատանքի է տեղավորվել մեր ենթակայության բուժհիմնարկներում»։

Ամենից շատ դիտված