Նոր Հայաստան, նոր պատմություն․ խայտառակ դասագրքերի հեղինակը պաշտոն է ստացել
copy image url

Նոր Հայաստան, նոր պատմություն․ խայտառակ դասագրքերի հեղինակը պաշտոն է ստացել

Ներքին 8 ամիս առաջ - 17:00 17-08-2024
«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացրած հեղինակը Սմբատ Հովհաննիսյանն է, որը նախորդ տարի ևս հայտնվել էր սկանդալի կենտրոնում։

Նրա անուն ազգանունը հայ հանրության լայն շերտերին առավելապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վերջինիս հեղինակած Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի սկանդալային դասագիրքը նախորդ ուսումնական տարվա սկզբին հայտնվեց դպրոցականների սեղանին։

Դասագրքի շուրջ աղմուկ էր բարձրացել դրա 80-րդ էջում առկա քարտեզի պատճառով, որտեղ Արցախը պատկերված էր Ադրբեջանի կազմում, ընդ որում քարտեզը վերաբերում էր Տիգրան Մեծի կառավարման ժամանակահատվածին՝ Ք.Ա. 80 թվականին, իսկ Ադրբեջան պետությունն աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է դրանից միայն 2 հազարամյակ անց՝ 1918 թվականին։ Այնուհետև մասնագետները սկսեցին խոսել նաև դասագրքում տեղ գտած բազմաթիվ այլ խեղաթյուրումների, սխալների, պատմությունը, փաստերը կեղծելու դրվագների մասին:

Ի դեպ, Oragir.News-ը 1 ամիս առաջ գրել էր, որ գրքի հեղինակ Սմբատ Հովհանիսյանը կարիերայի աճ է ունեցել։ Նա ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանով՝ առանց ընտրությունների անցկացման, նշանակվել է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչի ԺՊ։

Հատկանշական է, որ այդ մասին գրառում չէր կատարվել ո՛չ Սմբատ Հովհաննիսյանի անձնական, ո՛չ էլ ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ֆեյսբուքյան էջերում, ինչն էլ վկայում է այն մասին ժողովրդավարության բաստիոնի կոչմանը հավակնող Հայաստանի Հանրապետության մայր բուհում ամբիոնի վարիչի նշանակումը ծածկադմփոց անել և թաքցնել սեփական ուսանողներից ու աշխատակիցներից։

Փաստացի իշխանությունները հայոց պատմությունը խեղաթյուրող և Արցախը Ք.Ա. 1-ին դարում Ադրբեջանի կազմում ներկայացնող Սմբատ Հովհաննիսյանին ոչ միայն ատամներով պաշտպանում են, այլ նաև վերջինիս կարիերայի առաջխաղացումն են ապահովում։

Նշենք, որ Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքում Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել էր հայկական կողմին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներում դասավանդել ութերորդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։

Մեկ օր անց ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 11-ին Կառավարությունը որոշումընդունեց, ըստ որի «Հայոց պատմության» փոխարեն կդասավանդվի «Հայաստանի պատմություն»։




Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում