Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում հանձնաժողովների անդամներ են ընտրվել
copy image url

Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում հանձնաժողովների անդամներ են ընտրվել

Ներքին 8 ամիս առաջ - 22:23 16-08-2024
Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Այս մասին տեղեկանում ենք դատական իշխանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հաղորդվում է, որ քվեարկության արդյունքներով ընտրվեցին՝

Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանն ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ Ջոն Հայրապետյանն ու Դանիել Մխեյանը:

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը և Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը: Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը։